Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կրեմլը՝ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին

Կրեմլը՝ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին
10.11.2019 | 13:39

Կրեմլը բացահայտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները: Նախագահի կայքում նշվում է, որ քննարկել են էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ նախագծերի իրագործումը, պայմանավորվել են «Թուրքական հոսքը» շահագործման մեջ մտցնել մինչև 2019-ի վերջը: Սիրիական հարցի քննարկումների շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխանակվել են մտքերով՝ կապված «Իդլիբ»-ի դեէսկալացիայի գոտում իրավիճակի հետ:


Պուտինն ու Էրդողանը նաև համաձայնեցրել են բարձր մակարդակով ապագա շփումների գրաֆիկը:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ