Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռոհանի. Իրանի նավթի նոր հանքավայրը թույլ կտա 50 մլրդ բարել նավթ արդյունահանել

Ռոհանի. Իրանի նավթի նոր հանքավայրը թույլ կտա 50 մլրդ բարել նավթ արդյունահանել
10.11.2019 | 23:25

Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։ Նոր պաշարները հնարավորություն կտան ավելի քան 50 միլիարդ բարել նավթ արդյունահանել: Շահագործման դեպքում սա կարող է դառնալ Իրանում երկրորդ խոշորագույն հանքավայրը Ահվազից հետո: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Ռոհանին անդրադարձել է նաև ԱՄՆ պատժամիջոցներին. «Արտաքին ուժերի ճնշումները անցած տարի խորացան՝ ստիպելով մեր ժողովրդին դժվարին ժամանակներ ապրել, մեր տնտեսական վիճակը, սակայն, արդեն բարելավվում է», - վստահեցրել է նա:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ