Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռումինիայի նախագահը հաղթել է ընտրությունների առաջին փուլում

Ռումինիայի նախագահը հաղթել է ընտրությունների առաջին փուլում
11.11.2019 | 14:57

Ռումինիայի նախագահ եվրոպամետ Կլաուս Յոհանիսը նախագահական ընտրությունների առաջին փուլում, քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով, ամենաշատ ձայներն է ստացել։ Երկրորդ փուլում, ամենայն հավանականությամբ, նրա մրցակիցը կլինի նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիորիկա Դանչիլան։ Երրորդ տեղում է «Փրկենք Ռումինիան» միության նախագահ Դան Բարնան։ Կենտրոնական ընտրական բյուրոյի տվյալներով՝ 48 տոկոս մասնակցություն է գրանցվել: Եթե թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում 50 տոկոսից ավելի ձայն ստացած չլինի, երկրորդ փուլը նոյեմբերի 24-ին է:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ