Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերգեյ Լավրովը Երևանում է

Սերգեյ Լավրովը Երևանում է
11.11.2019 | 14:58

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ՝ երեկ Հայաստան է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:


Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ նախարարը Երևանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ գծով, միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում արտաքին քաղաքական փոխգործակցությունը, նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ-ների խորհրդակցությունների 2020-2021թթ․ ծրագիրը:


Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է, իսկ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում: «Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ