Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել
11.11.2019 | 15:00

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության ղեկին լինելուց հետո հրաժարական է տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին գրանցել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որ «պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել էին բողոքի ակցիաների ժամանակ»: Հեռուստատեսային ելույթում Մորալեսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել «հարձակվելը քույրերի և եղբայրների վրա, դադարել հրդեհել և ավերել»: Մայրաքաղաք Լա Պասի փողոցներում տոն է: Բոլիվիացիները նշում են նախագահի հեռանալը: Եթե ժողովրդի մի զանգվածի համար նա ոչ ժողովրդավար նախագահ էր, մի զանգվածի համար էլ նախագահ էր, ով «ձայն տվեց միլիոնավոր մարդկանց»:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ