Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Եկեղեցիներ ներխուժած անձինք վիրավորել են հավատացյալներին

Եկեղեցիներ ներխուժած անձինք վիրավորել են հավատացյալներին
11.11.2019 | 15:03

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մտել են «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ