Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Սերբիայի ղեկավարները ստեղծում են 21-րդ դարի Բալկաններ

Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Սերբիայի ղեկավարները ստեղծում են 21-րդ դարի Բալկաններ
11.11.2019 | 15:11

Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Սերբիայի ղեկավարները պարտավորվել են միասին աշխատել մարդկանց և ապրանքների տեղաշարժի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը երեկ գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է, որ նախաձեռնել են գործողությունների ծրագիր, որով «այլ Բալկաններ են կերտելու՝ 21-րդ դարի Բալկաններ»։ Նրանք հանդիպել են Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում՝ քննարկելու ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրի մանրամասները, որը, ըստ Զաևի, կօգնի խթանել տնտեսական աճը և արտաքին ներդրումները:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ