Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դասի չենք գնալու, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հավաքել իրերը

Դասի չենք գնալու, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հավաքել իրերը
11.11.2019 | 15:13

Մի խումբ ուսանողներ այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Երիտասարդներն ակցիան իրականացնում են «Արայի՛կ, հեռացիր», «Ուսանողնե՛ր, միացեք» կարգախոսներով։ «Մենք դեմ ենք այն արժեքներին, որ փորձում են հրամցնել մեզ։ Համասեռամոլների մասին ֆիլմ նկարելը մեր արժեքներին դեմ է։ Մեր ԿԳՄՍ-ն պետք է ոչ թե նման ֆիլմեր նկարահանելով զբաղվի, այլ՝ ազգապահպան գործունեությամբ։ Արայիկ Հարությունյանը, բացի լկտի և լպիրշ բառապաշարից, այլ բանով աչքի չի ընկել։ Նա իր պատվից վեր է համարում ընդունել և լսել ուսանողներին, մենք էլ մերժում ենք նման նախարարին», - ասաց ուսանողներից մեկը։ Նրանք միաժամանակ հավելեցին, որ որքան էլ բուհերի ղեկավարությունները վախեցնում են բացակայությունների պատճառով հնարավոր հեռացումներով, իրենք դասի չեն գնա, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հավաքել իրերը և չի հեռացել։

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ