Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բաշար Ասադ. ԱՄՆ-ն մղում է գոյատևման պատերազմ

Բաշար Ասադ. ԱՄՆ-ն մղում է գոյատևման պատերազմ
11.11.2019 | 15:15

ԱՄՆ-ն այժմ վարում է գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում է իր հեգեմոնիան, նրանք որոշել են պայքարել Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի դեմ. RT- ին հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը մղում է գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում է հեգեմոնիան: Նույնիսկ դաշնակիցների հետ, նույնիսկ արևմտյան կառավարությունների հետ, բոլոր նրանց, ովքեր «ոչ» են ասում ... նրանք պատրաստ են պայքարել բոլորի դեմ», - ասել է Սիրիայի նախագահը:


Նա նշել է, որ ամերիկյան քաղաքականությունն որպես ամբողջություն հիմնված է փորձության և սխալի վրա: «Նրանք ներխուժել են Աֆղանստան, դրանից ոչինչ դուրս չի եկել: Ներխուժել են Իրաք՝ ոչինչ դուրս չի եկել: Նրանք սկսել են ներխուժել այլ երկրներ, սակայն այլ եղանակներով: Նրանք փոխել են իրենց մոտեցումը», - հայտարարել է Ասադը:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ