Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ-ը կոչ է արել Իրաքում դադարեցնել բռնությունը

ԱՄՆ-ը կոչ է արել Իրաքում դադարեցնել բռնությունը
11.11.2019 | 15:25

ԱՄՆ-ն անհանգստացած Է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ Է անում անցկացնել ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար՝ հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած Է Իրաքում բողոքավորների, քաղաքացիական ակտիվիստների եւ ԶԼՄ-ների վրա շարունակվող հարձակումներից, համացանց մուտքի սահմանափակումներից: Չնայած մահացու ելքով բռնությանը եւ համացանց մուտքի արգելքին, Իրաքի ժողովուրդը հարկադրեց լսել իրեն, ընտրությունների եւ ընտրական բարենորոգումների՝ իր կոչերին: ԱՄՆ-ը միանում Է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը եւ Իրաքի կառավարությանը կոչ Է անում դադարեցնել բռնությունը բողոքավորների նկատմամբ եւ կատարել նախագահ Բարհամի խոստումը՝ իրականացնել բարենորոգումներ եւ անցկացնել վաղաժամկետ ընտրություններ»,- ասած Է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ