Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը

Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը
11.11.2019 | 21:33

Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Նրանք սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին՝ ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:


Մի մեծ պայթյուն էլ եղել է Ղամիշլիում, զոհերի, տուժածների մասին պաշտոնական որևէ տեղեկություն դեռևս չկա։

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ