Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել

Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
11.11.2019 | 21:34

ԲԴԽ-ն հայտնում է, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել։ Հովհաննիսյանն այսօր հրաժարական էր ներկայացրել՝նշելով, որ իր գաղափարները և ծրագրերը խորհրդում չեն կարևորում։ Այսօր նիստում քննարկվել է Հայկ Հովհաննիսյանի հրաժարականը։ Խորհրդի անդամների հորդորով նիստին մասնակցել է նաև Հովհաննիսյանը, երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։ Քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որ Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքները գործընկերների հետ միասին։ Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։ Հայկ Հովհաննիսյանը շարունակում է պաշտոնավարել։

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ