ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին, ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն՝ ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի իրականացում առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - ասաց Մնացականյանը: