Երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությունից, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Մենք երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ, որի զարգացմանը նպաստում է ԵԱՏՄ անդամ երկիր լինելը: Անցած տարի առևտրաշրջանառությունն աճել է 11 տոկոս: Աճի դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է», - ասաց Լավրովը:
Նա նկատեց, որ այսօր հանդիպումների ընթացքում քննարկել են էներեգտիկայի և տրանսպորտի ոլորտում խոշոր ծրագրերի կյանքի կոչման հարցը: