Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերգեյ Լավրով. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել

Սերգեյ Լավրով. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել
11.11.2019 | 21:43

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, անհնար է՝ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել նրան, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասաց Լավրովը և հավելեց. «Բոլորի համար պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես չի ստորագրի»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ