Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀԿ-ականները դատարկ ճամպրուկ փոխանցեցին «Զոհրաբ Գնացականյանին»

ՀՀԿ-ականները դատարկ ճամպրուկ փոխանցեցին «Զոհրաբ Գնացականյանին»
11.11.2019 | 21:46

ՀՀԿ-ի երիտասարդներն այսօր ԱԳՆ-ի դիմաց նախ հանդես եկան հայտարարությամբ, ապա դատարկ ճամպրուկ ուղարկեցին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ձեր վարչապետի խոստման իրականացումը և երբ է այն իրականացվելու։ Տեղեկացրեք՝ Մինսկի ո՞ր համանախագահն է համաձայնել «արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» բանաձևին։ Պատասխան տվեք հայ ժողովրդին, թե ինչու է իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ վերջապես բացատրեք, թե ինչպես տեղի ունեցավ, որ բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Պատկերավոր ասած, պարոն նախարար, Դուք ձախողակ եք», - հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։ Նա ասաց, ոև դատարկ ճամպրուկ հանձնելով ուզում են ցույց տալ, թե այս կառավարությունը այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, և դրանք դատարկ են, ինչպես իրենց խոստումները։
«Դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը։ Ճամպրուկներից մեկը սիրով կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ