Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բաշար Ասադը հեգնել է ԱՄՆ-ին

Բաշար Ասադը հեգնել է ԱՄՆ-ին
11.11.2019 | 21:47

ԱՄՆ-ը փորձում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում իր նպատակներին հասնել ժնևյան գործընթացի շրջանակում, այդ պատճառով ձևաչափն անհաջողություն կրեց՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ RT-ին հարցազրույցում:

«Սա ամերիկյան հնարք է: Սա այն քաղաքականության ձեռքբերումն է, որը նրանք չկարողացան անցկացնել նախ ցույցերի, իսկ հետո՝ ահաբեկիչների միջոցով», - ասել է նա: Ասադի կարծիքով՝ ժնևյան գործընթացը չի ապացուցել իր կայացվածությունը և տապալվել է: «Դրա նպատակն այն էր, որ կառավարությունը փոխեին անցումային մարմնի ստեղծման միջոցով: Իսկ հետո խաղաղ փոխեին կառավարությունը և Սիրիան վերահսկեին, ինչպես վարվել են շատ այլ երկրներում», - պարզաբանել է Բաշար Ասադը:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ