«Փաստ»-ը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Երևանում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թ. մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»: Թերթի աղբյուրների պնդմամբ` այս թեման պատահական չի բարձրաձայնվել: Ըստ տեղեկությունների` Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակներ շրջանառության մեջ են դրել դնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ: