Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ

«Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ
12.11.2019 | 12:13

«Ժամանակը» գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում:

Առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի բարձր լինել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող հիմնական աշխատավարձի 20-ապատիկից: «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը կարող է ստանալ 10 մլն դրամ աշխատավարձ, բայց գազի սակագնի հաշվարկի մեջ պետք է մտցվի միայն բազային աշխատավարձի 20-ապատիկ գումարը: Բազային աշխատավարձը մոտ 66 հազար դրամ է: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ եւ ստիպել, որ դա վճարեն շարքային սպառողները»:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ