Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փաշինյանն ակնկալում է, որ Ալիևը հայտարարի՝ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար

Փաշինյանն ակնկալում է, որ Ալիևը հայտարարի՝ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար
12.11.2019 | 19:59

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:


Վարչապետ Փաշինյանը ելույթ է ունեցել Համաժողովի վարպետաց դասին, ներկայացրել արցախյան հակամարտության պատմությունը։ Փաշինյանը շեշտել է՝ կոնֆլիկտը, դժբախտաբար, հանգուցալուծված չէ, Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ժողովրդի հետ. «Բայց մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, սա շատ տարօրինակ փաստ է, սա նշանակում է, որ նրանք ուզում են տարածքներ առանց մարդկանց։ Արցախի ժողովուրդը գիտի, որ ինքը Ադրբեջանի կազմում անվտանգության երաշխիք չի ունենա», - ասել է նա:


Վարչապետ Փաշինյանը համաժողովի ամբիոնից Ադրբեջանի իր գործընկերոջը՝ նախագահ Ալիևին, հրավիրել է կրկնելու այն, ինչ ինքն է ասել Հայաստանում. Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Ալիևը կարող է առաջինը Ադրբեջանի ժողովրդին նշել», - ասել է Փաշինյանը, ապա շարունակել.
«Ես նրանից նույն հայտարարությունն եմ ակնկալում, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդների համար։ Եթե նրանից նման հայտարարություն լսենք, սա կնշանակի, որ մենք ունենք ճեղքում բանակցային ողջ գործընթացում»։


Մինչև համաժողովի բացումը վարչապետ Փաշինյանը խորհրդանշական գիրք է փոխանցել համաժողովի գրադարանին՝ Օսմանյան կայսրությունում հայկական մարզական ակումբների պատմությունն ամփոփող՝ Հայկ Դեմոյանի մենագրությունը՝ 600 արխիվային լուսանկարներով։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ