Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մարիա Կարապետյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Մարիա Կարապետյանը՝ Գևորգ Պետրոսյանին
12.11.2019 | 20:07

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ հայտարարությունների ժամն օգտագործեց ԲՀԿ-ական գործընկերներին մարդու իրավունքների դասեր տալու համար: «Նորմալ կլիներ, որ Դուք ասում եք «ութանասուն», այլ ոչ թե «ութսուն», եթե այդ ամենի հետ միաժամանակ մեզ հայոց լեզվի դասեր չտայիք: Առաջարկում եմ հայոց լեզվի դասերը համապատասխանաբար քննարկել ձեր խմբակցության նիստի ժամանակ, այլ ոչ թե ԱԺ ողջ կազմի ներկայությամբ: Քանի որ դուք որոշել եք հայոց լեզվի դասեր տալ, որի կարիքը մենք չունենք, ես ձեզ կտամ մարդու իրավունքների դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք», - ասաց Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին, որ պատգամավորները հայոց լեզվի թեստ հանձնեն:


Այս հայտարարությունը զայրացրեց Նաիրա Զոհրաբյանին: Նա պնդեց, որ Կարապետյանը կոնկրետ օրինակով խոսի: «Հիմա կոնկրետ մարդու եմ դասեր տալիս՝ Գևորգ Պետրոսյանին: Կարծում եմ՝ նա հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել է, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են նրա ձայնալարերը, հույս ունեմ, որ ձերը նորմալ են », - ասաց Կարապետյանը:


Պատգամավորը կոչ արեց ԲՀԿ-ին փակել «թեժ աշնան կեղծ օրակարգը»՝ փոխարենը բացելով «ցուրտ ձմռան իրական օրակարգը»:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ