Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նեղոսը 30 միլիոն տարեկան է

Նեղոսը 30 միլիոն տարեկան է
12.11.2019 | 20:08

Իտալացի և ամերիկացի երկրաբանները ապացույցներ են գտել, որ Նեղոսը ներկայիս ձևով գոյություն ունի 30 միլիոն տարի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nature Geoscience գիտական ամսագրում: Համարվում էր, որ Նեղոսն իր հունով հոսում է մոտ 6 միլիոն տարի:

«Մենք ցույց տվեցինք, որ Նեղոսը իրականում չի փոխվել վերջին 30 միլիոն տարում»,- հայտարարել են հետազոտողները: Գետի ուրվագծերին այդպիսի կայունություն է տրվել Աֆրիկայի հյուսիս-արևելյան հատվածի երկրակեղևի հատուկ կառուցվածքը: Հենց դրա շնորհիվ են պահպանվել գետի ջրահեռացման համակարգը և ջրային տարածքը, Նեղոսի ուրվագծերը:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ