Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ճարտարապետության թանգարանի արխիվային նյութերը

Ճարտարապետության թանգարանի արխիվային նյութերը
13.11.2019 | 12:10

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին կբացվի «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես:

Ներկայացվելու են ճարտարապետության թանգարանի արխիվային նյութերը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ, որը ցավոք մոռացության է մատնվում:
Ցուցահանդեսը գործելու է մեկ ամսի: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ