Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՊՀ դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարեցին

ԵՊՀ դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարեցին
13.11.2019 | 18:44

Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուսանողական շարժմանը։ Երկու ֆակուլտետի դասախոսները պաշտպանում են այդ դասադուլը, որի նպատակը բուհական կրթության մասին օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց հայտարարեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

Նա ուսանողներին առաջարկեց վերադառնալ լսարան և վերսկսել դասերը։ «Ակնկալում ենք, որ նախարարությունը կամ լիազորված մարմինն առաջիկայում կկազմակերպի քննարկում, որին կմասնակցեն շահագրգիռ և իրավասու բոլոր կողմերը։ Ակնկալում ենք, որ այդ քննարկմանն անպայման մասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը», - ասաց նա։
Դասախոսն ասաց, թե ենթադրում է, որ այդ քննարկման արդյունքում կհանգեն եզրակացության, որտեղ իրենց առաջ քաշած հարցերը լուծում կստանան, և կլինի նաև դասերի վերսկսում։


Համալսարանի դասախոս Նարինե Դիլբարյանն էլ ընթերցեց հայտարարության տեքստը, որ պատրաստել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը։ «Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ, որպես միաբանության քայլ», - հայտարարեց Նարինե Դիլբարյանը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ