Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել

Նիկոլ Փաշինյան. Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել
13.11.2019 | 22:39

Երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ, եկեք ընդունենք, մտավախություններ առաջացան՝ ինչքանո՞վ նոր կառավարության դիրքորշումները կլինեն կառուցողական Արցախի հարցի լուծման առումով, ԱԺ-Կառավարություն հացրուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հենց առաջին օրերից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք նոր էին կամ լավ մոռացված հինն էին», - ասաց վարչապետը։ «Ի՞նչ է փոխվել մեկ ու կես տարվա ընթացքում. ոչ միայն մեր մտադրությունների մեջ չէ բանակցային գործընթացի փակուղի մտցնելը, ընդհակառակը՝ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման ու կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ», - ասաց վարչապետը։ Նա ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ, ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է արվում պայմաներ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ»:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ