Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թրամփն ու Էրդողանը մտադիր են լուծել Թուրքիային С-400-ի մատակարարման հարցը

Թրամփն ու Էրդողանը մտադիր են լուծել Թուրքիային С-400-ի մատակարարման հարցը
14.11.2019 | 13:28

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը մեծ մարտահրավեր է երկու երկրների հարաբերությունների համար: Միևնույն ժամանակ, նախագահները մտադրություն են հայտնել քննարկել և լուծել այս պայմանագրին վերաբերող հարցերը: Թրամփի խոսքով՝ նման գործարքները նշանակում են «շատ լուրջ բարդություններ»:

«Մենք դա քննարկում ենք պարբերաբար, քննարկում ենք այսօր և կքննարկենք հետագայում», - ասել է Թրամփը: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակը հնարավոր է լուծել: ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Էրդողանը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին և ազգային անվտանգության խորհրդականներին խնդրել են անհապաղ սկսել «С-400- ի խնդիրը» լուծելու ուղղությամբ աշխատանքներ: Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է ռուսական C-400- ների և ամերիկյան վերջին՝ F-35 կործանիչների ձեռքբերման հարցեր:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ