Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իսրայելը և «Իսլամական ջիհադը» զինադադար են կնքել

Իսրայելը և «Իսլամական ջիհադը» զինադադար են կնքել
14.11.2019 | 13:40

Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը: Նոյեմբերի 14-ին հաղորդել Է AFP-ն` վկայակոչելով իր աղբյուրներին: Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ է մտել 05:30-ին եւ դարձել Է Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման համար Կահիրե Է ժամանել «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ան Նահալյան: Մինչ այդ Թել Ավիվից Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցություններում միջնորդ ծառայող Եգիպտոսի մայրաքաղաք էր ժամանել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝ կողմերի միջեւ հրադադարի հասնելու փորձերի նպատակով: Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել արդեն առնվազն 32 մարդ:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ