Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուս իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում վանդալիզմի գործով

Ռուս իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում վանդալիզմի գործով
14.11.2019 | 21:25

Մոսկվան հավաստիացնում է, որ իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում վանդալիզմի հանգամանքներով՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, ԱԳՆ-ն ահազանգ է ստացել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, և իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով: Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
«Խոր վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», - նախօրեին հայտարարել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ