Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին
14.11.2019 | 21:33

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։


2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․ Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ պաշտպան Ա․ Վարդևանյանի՝ դատավոր Ա․ Դանիելյանն այս որոշումները կայացրել է նյութական ու դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, խախտվել է ՄԻԵԴ Կոնվենցիայով ամրագրված մարդու արդար դատաքննության իրավունքը։ Նիստը նախագահող դատավորը պարբերաբար թույլ չի տվել պաշտպանական կողմին ներկայացնել իր դիրքորոշումը, զրկել իրենց խոսքի իրավունքից, ինչն աննախադեպ է դատական պրակտիկայում, հատկապես կալանքի հարցի քննության շրջանակներում։ ՌոբերտՔոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ