Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արարատ Միրզոյան. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան

Արարատ Միրզոյան. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան
14.11.2019 | 21:43

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Արայիկ Հարությունյանի այն թեզերը, որոնց համար կա այս ալիքը, այս թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ նախարարի հրաժարականի պահանջի հիմք բացարաձակապես չկա, քանի որ ակցիաները քաղաքական նպատակ ունեն:

«Դուք ինքներդ քաջատեղյակ եք, որ դասադուլ կամ գործադուլ անող կամ հրաժարականի պահանջ ներկայացնող մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված ու հեշտ ապացուցելի, եթե ոչ կուսակցական, ապա քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնելու անցած ճանապարհ: Եվ այս հրաժարականի պահանջը հիմնականում պայմանավորված է այդ քաղաքական ենթատեքստով ու կապերով: Իսկ մնացածը զուտ միայն պատրվակ է այս հարցը առաջ քաշելու ու թեժ աշնան իմիտացիա ստեղծելու», ասաց Միրզոյանը:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ