Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանում ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները ամռանը: Երեկ սահմանադրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր խառը ընտրակարգը փոխարինել համամասնականով, առաջին ընթերցմամբ չստացան բավարար թվով ձայներ: Ընդդիմության կողմնակիցները և ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ու արգելափակել քաղաքի գլխավոր պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: