Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք հիասթափված են ԵՄ-ին անդամակցության բանակցությունների տապալումից: Սալոնիկում հույն գործընկերոջ հետ հանդիպումից հետո Զորան Զաևը ասել է, որ իրենց համար ԵՄ-ին անդամակցելուն այլընտրանք չկա։ Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության բանակցություններ սկսելու հույսերն ի չիք եղան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ մի շարք այլ երկրների ղեկավարների արգելափակելու պատճառով։