Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քաղաքական մեծամասնությունը տալիս է խոստումներ, որոնք չի կատարում կամ կատարում է տրամագծորեն հակառակը

Քաղաքական մեծամասնությունը տալիս է խոստումներ, որոնք չի կատարում կամ կատարում է տրամագծորեն հակառակը
15.11.2019 | 19:39

Քաղաքական մեծամասնությունը կյանքի չի կոչում տված խոստումները,՝ 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Քննադատել եմ քաղաքական մեծամասնությանը, որ տալիս են խոստումներ, որոնք չեն կատարում կամ կատարում են տրամագծորեն հակառակը», - ասաց Գորգիսյանն՝ անդրադառնալով կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցներին, որ ոչ միայն բավարար չեն, այլ կան ծրագրեր, որոնց 2020 -ի բյուջեով ֆինանսավորում չի տրամադրվել, մասնավորապես, հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստմանն ու արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպանն ուղղված ծրագրերին միջոցներ չեն ուղղվել: «Այս ծրագրերը գրեթե 100 տոկոսով կատարվել են, իսկ 2020-ի բյուջեով դրանց համար ունենք 0 դրամ, և սա այն պարագայում, երբ մեր հարևանները՝ և արեևելյան, և արևմտյան, շարունակում են մեր մշակութային արժեքները յուրացնել՝ սկսած լավաշից ու տոլմայից, վերջացրած դուդուկով, քամանչայով, պարերով: Մենք կրճատում ենք հայոց լեզվի դասավանդումը, որը կար, ֆինանսավորվում էր ու փաստորեն ուներ պահանջարկ, որովհետև բյուջեի կատարողականով մոտ 80 տոկոսից ավելի գումար է ծախսվել դրա վրա, բայց մենք ուղղակի որոշել ենք, որ դա պետք չի», - ասաց Գորգիսյանը: Նա կոչ արեց վերանայել կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ