Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դավիթ Շահնազարյան. Իշխանությունների իրարամերժ հայտարարություններով բանակցային գործընթացը տարվել է փակուղի

Դավիթ Շահնազարյան. Իշխանությունների իրարամերժ հայտարարություններով բանակցային գործընթացը տարվել է փակուղի
15.11.2019 | 19:43

Նախկին, ավանդական դարձած վտանգներին ավելացել են տարածաշրջանային, նոր որակի վտանգներ՝ «Վերնատուն» ակումբի համաժողովում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: «Այս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ են անում, բայց ես մեկն եմ ուզում առանձնացնել: Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք մինչև 2018-ի մայիսը, այլ նոր կետից է սկսում: Ո՞րն է նոր կետը, առաջինն այն է, որ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից: Եվ եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը»՝ ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացն իշխանությունների իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների միջոցով տարվել են փակուղի: «Ամենավառ ապացույցն է, որ Բաքուն հայտարարում է, թե կա փաստաթուղթ, Հայաստանն ասում է՝ չկա: Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուն մենք ենք, քանի որ էապես փոխվել է իրավիճակը, որ կար: Հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանն են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ դիրքում: Սա մեծագույն վտանգ է մեզ համար», - ասաց Շահնազարյանը: Այսպես շարունակվելու դեպքում միջազգային որևէ համաժողովում սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար անընդունելի կլինի, և առավելագույնը, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա անել, վետո դնելն է: Շահնազարյանը քիչ հավանական համարեց, բայց չբացառեց, որ առաջիկայում ԵԱՀԿ նախագահական գագաթաժողովում գուցե նման փորձ կատարվի: «Ինքնորոշման սկզբունքը պետք է լինի բանակցությունների հիմքում, ինչպես եղել է հակամարտության ողջ ընթացքում: Պետք է բացառել այդ սկզբունքին ոչ թե հակասող, այլ ստվեր գցող որևէ հայտարարություն: Կարևորագույն խնդիր է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Սա պետք է համարենք համահայկական խնդիր: Պետք է բացառենք բանակցային սեղանին որևէ փաստաթղթի քննարկում, որում ամրագրված չէ, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ», - հայտարարարեց Դավիթ Շահնազարյանը:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ