Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուբեն Հակոբյան. Դատական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից

Ռուբեն Հակոբյան. Դատական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից
15.11.2019 | 19:44

Բան չի փոխվել, ասում են՝ «թող քայլ արած լինի, պոլի փեդ լինի»՝ «Վերնատուն» ակումբի համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։ «Դատական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Իսկապես, նրանք, ովքեր այսօր դատական համակարգում չեն ընդունի որոշումներ, որոնք համապատասխանում են քաղաքական թիմի քիմքին, ավելի ճիշտ, վարչապետի քիմքին, վնգստացողներ են, որովհետև այսօր քաղաքական ուժ, որպես այդպիսին, չկա, կա մեկ հոգի, մնացածները, կներեք, մատաղացուներ են», - ասաց նա։ Ռուբեն Հակոեբյանն ընդգծեց. «Վնգստում են բոլոր նրանք, ովքեր դարձել են գործիքներ ու պետության համար շատ վտանգավոր գործունեություն են իրականացնում։ Վնգստում է ԲԴԽ նախագահը, ով իր սրբագույն պարտքն է համարում պատժել նրանց, ովքեր անկախ դատական համակարգի կողմնակից են ու դրա զոհը դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը», - ասաց նա։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այսօր կան քաղբանտարկյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ «Այսօր դատական համակարգում ունենք քաղաքական պատանդ՝ ՀՀ երկրորդ նախագահը, որպեսզի այդ քաղաքական պատանդին իրավական տեսքի բերեն, ամբողջ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանը գերեվարում է, լավ է, որ ունենք Սահմանադրական դատարան։ Ես ուզում եմ ողջույնի խոսք հղել Հրայր Թովմասյանին, ով կարողանում է պայքարել, ես վստահ եմ՝ կպայքարի, որովհետև միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգը անկախ պահելու նպատակով», - ասաց նա: «Վերջ տվեք այս ամենին, այս պրկված թույնին, այս մթնոլոտը ձեռնտու է մեր թշնամուն», - հավելեց Ռուբեն Հակոբյանը:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ