Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կարեն Բեքարյան. Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում

Կարեն Բեքարյան. Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում
15.11.2019 | 19:46

Խոսքի արժեքը հավասարեցված է զրոյի՝ անգամ արտաքին հարաբերություններում, «Վերնատուն» ակումբի համաժողովում հայտարարեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ «Ինչ ունենք մենք իրականում՝ ունենք հասարակությանը մոլորեցնելու մոլուցք», - ասաց նա։ Կարեն Բեքարյանի խոսքով՝ կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլյացիա սարքելը դարձել է լիակատար ու լիաժեք ձեռագիր։ «Մենք գործ ունենք փակ աչքերի ու փակ ականջների քաղաքականության հետ, որն իրականացնում է մեր այսօրվա իշխանությունն իր հանրության նկատմամբ», - ասաց նա։ Կարեն Բեքարյանն առաջարկեց, որ նման քննարկում իրականացնելու կարիք կա նաև Արցախի Հանրապետությունում։ «Սա պիտի արվի, որովհետև Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում։ Այս հարցին ուշ մոտենալը կարող է բավականին մարտահրավերների ավելացում բերել», - ասաց Բեքարյանը:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ