Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուբեն Մելիքյան. Որոշ երևույթներ լիովին տեղավորվում են «ֆուտուրիսական իրավաբանության» շրջանակներում

Ռուբեն Մելիքյան. Որոշ երևույթներ լիովին տեղավորվում են «ֆուտուրիսական իրավաբանության» շրջանակներում
15.11.2019 | 19:50

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին՝ դատարանների արգելափակումը, լիովին տեղավորվում է «ֆուտուրիսական իրավաբանության» շրջանակներում, քանի որ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիրի ղեկավարի պատճառով դատարաններն արգելափակվեն, «Վերնատուն» ակումբի համաժողովում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, ավելին՝ մեկ անդամ հրապարակավ պաշտպանեց։ Այդ նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այնուհետև մի քանի ժամ անց հրաժարականը հետ վերցրեց»,- հիշեցրեց բաախոսը։ Ռուբեն Մելիքյանն անդրադարձով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ քրեական հետապնդման թեմային։ «Բացարձակապես նույն իրավիճակում, երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել՝ անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, դրա հետ կապված որևէ քրեական գործ չհարուցվեց», - հիշեցրեց նա։
Անդրադառնալով Արսեն Բաբայանի, Հրայր Թովմասյանի, նրա սանիկների նկատմամբ հարուցված քրգործերին՝ Ռուբեն Մելիքյանը «ֆուտուրիստական իրավաբանության» տարրեր նկատեց:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ