ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում 2020- պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով՝ Աժ նիստում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ: 2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը: