Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՅԴ բյուրոն Հայաստանի իշխանություններին կոչ է անում «վերացնել համատարած վախի և հալածանքի մթնոլորտը»

ՀՅԴ բյուրոն Հայաստանի իշխանություններին կոչ է անում «վերացնել համատարած վախի և հալածանքի մթնոլորտը»
16.11.2019 | 15:26

ՀՅԴ բյուրոն, վերլուծելով Հայաստանի քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները, «իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ»։

«ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է», - ասված է ՀՅԴ բյուրոյի՝ նոյեմբերի 13-ին Բրյուսելում արված հայտարարությունում, որն այսօր տարածել է կուսակցության հանրային կապերի գրասենյակը: Դաշնակցության ղեկավար մարմինը կոչ է անում ՀՀ իշխանություններին «վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ»։

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ