ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի մայիսի 9-ին Հաղթանակի օրվա միջոցառումներին, որ կընձեռի հանդիպելու հնարավորություն: ՌԴ նախագահի խոսքով, «ԱՄՆ-ը նշանակալից ներդրում ունի նացիզմը պարտության մատնելու գործում»:
Թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի մայրաքաղաքում BRICS-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գագաթաժողովում: «Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի, իհարկե կհանդիպենք Մոսկվայում», - ասել է Վլադիմիր Պուտինը: Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020-ի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը: