Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
16.11.2019 | 15:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի անելիքները: Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը: ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը:


Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը և պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ