Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արտակ Զաքարյան.Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ

Արտակ Զաքարյան.Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ
16.11.2019 | 15:30

Հայաստանը բանակցում էր այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձել շրջաններ: Սարգսյանի հայտարարությունը ոչ թե նրա շուրջ էր, որ Հայաստանը բանակցում է շրջանների վերադարձի մասին, այլ, որ Հայաստանը բանակցում է այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ», - ասաց Զաքարյանը: Նա պնդեց՝ նախկին նախագահը նպատակ ուներ հարցի խաղաղ կարգավորման գործընթաց առաջ տանել: «Այսօրվա փակուղային իրավիճակը ռիսկային է այն առումով, որ մենք ավելացնում ենք Ադրբեջանի քաղաքական ռեսուսրենրը՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանը ապակառուցողական է, որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում, հայտարարել է անորոշ սկզբունք՝ այնպիսի լուծում գտնել, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, բայց չի ասվում, որոնք են այդ լուծումները», - ավելացրեց Զաքարյանը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ