Հարկ համարեցինք տեսնել մեր աչքերով, թե ինչ է կատարվում, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարության դիմաց ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Յուրաքանչյուր դիմում, որն ուղղված է ԲՀԿ-ին, մենք առանց արձագանքի չենք թողնում, բոլորն անպայման նայվում, քննարկվում են», - ասաց Աբովյանը: Նա նաև բարձր գնահատեց ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է հանդիպել ոլորտի ներկայացուցիչներին ու զրուցել նրանց հետ: Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն կհետևի հանդիպմանը:
Հարցին՝ նրանց ներկայությունը ԿԳՄՍՆ դիմաց նշանակում է, որ պատարստ են պահանջել նախարարի հրաժարական՝ Աբովյանն ասաց. «Առայժմ առանց մեկնաբանության կթողնեմ, քանզի ԲՀԿ քարտուղար լինելով՝ լիազորություններ չունեմ հայտարարություն անել մինչև քննարկումները»: