Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի մասին
16.11.2019 | 15:33

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ օդից կախված երկու հարցադրման: Ըստ վարչապետի՝ այդ հարցադրումներն են՝ 2020-ի բյուջեն հեղափոխակա՞ն է և երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

«2018-ին հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հրապարակային հայտարարել եմ՝ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է և պետք է ավելանա 30-35-ով: 2020-ի պետական բյուջեում եկամտային մասը 2018-ի համեմատ գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարենք նաև 2018-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները` 62 մլրդ, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%: Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում պարտադիր կենսաթոշակի արդյունքում, աճը կազմում է 35%»,- ներկայացրեց վարչապետը: Նրա խոսքով՝ սա ուղիղ պատասխանն է այն հարցի՝ բյուջեն հեղափոխակա՞ն է: «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստում էր, որը հնչեցրել եմ»,- ասաց նա: «2020-ին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135.1%. այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Ընդ որում, տեմպի առումով կարևոր է արձանագրել. մեր միջին վիճակագրական եկամտային աճը նախկինում՝ հեղափոխությունից առաջ 7% է եղել: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Հիմա մեր միջին վիճակագրական եկամտային աճը կազմում է 14%՝ 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով- պոչո՞վ է լինում»,- ասաց նա:


Վարչապետը նշեց, որ ճանապարհների կառուցման վերանորոգման, հիմնանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 2016, 2017-ի բյուջեով միասին վերցրած. «Բա հեղափոխությունը ուրիշ ո՞նց է լինում: Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառում նախատեսվում է աճը 2018-ի ցուցանիշի նկատմամբ 120%: Շատ տեղերո՞ւմ եք պատմության մեջ տեսել, որ աշխարհում խոսեն 100, 125, 110 տոկոսի մասին, բա հեղափոխությունը ո՞նց է լինում, ուրի՞շ ձև: Առողջապահության ոլորտի ծախսերը 2018-ի նկատմամբ աճել է 39.5%-ով: Կրթությանն ուղղած ծախսերը աճել են 30%-ով, Աշխատանքի և սոցիալական ոլորտում սոցիալական կենսաթոշակներ և նպաստներ հոդվածով ծախսը 2018-ի նկատմամբ աճել է 74 մլրդ դրամով, սոցիալական բլոկի ծախսերը 21%-ի աճ են ունեցել»,- ասաց նա:


Շարունակելով ցուցանիշներ ներկայացնել՝ Փաշինյանն ասաց, որ պաշտպանության ծախսերն ավելացել են 28%-ով, շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41%, պետական պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2020-ին կկազմի 52.2%, 2017-ի՝ 58.9%-ի փոխարեն: «Ես ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա»,- շեշտեց նա:


Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 4.9% տնտեսական աճին, ասաց. «Մի քիչ ցածր են դնում ցուցանիշը, բայց բարձր ենք թռնում»: Ապա հնչեցրեց հաջորդ հարցադրումը. «Հիմա հարց՝ էս ամեն ինչը փոխո՞ւմ է մարդկանց կյանքը, թե՞ ոչ»:
Վարչապետը նշեց, թե մարդու կյանքում դրական փոփոխություններ են լինելու` հիվանդանոցներում չեն ասելու` գնացեք, որովհետև պետպատվերի գումարը վերջացել է, մինչև 18 տարեկանների` անվճար բուժօգնություն, ուսուցչի, զինվորականների աշխատավարձերի ավելացում, բանակում զինվորականների սննդի համակարգի փոփոխություն, որի արդյունքում ավելանում է երկրի մարտունակությունը:


Նկատի ունենալով այդ հարցը քննադատաբար տվողներին, որոնք, ըստ Փաշինյանի, օրումեջ ասում են` բա երբ է փոխվելու մարդու կյանքը, ասաց. «Մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք. այդպես ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ