Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»

Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»
16.11.2019 | 15:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում անցյալում հայերի կյանքի ձևը համեմատել է քոչվորների հետ և Հայաստանը անվանել «երիտասարդ պետություն»:

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայի տարածքում ևս նրանք հաճախ փոխում էին բնակության վայրերը: Այնուհետև որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում ապրում է 100 հազար հայ: Ըստ նրա, նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածը «ապօրինի միգրանտներ» են:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ