Աժ նախագահ Արարատ Միրզոյանը չի պնդում, որ 2020-ի պետական բյուջեի նախագիծը երազանքների նախագիծ է, բայց համարում է վառ ապացույց, որ գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
«Եթե ես բնութագրեի կառավարության կարգախոսը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայինություն և ներառականություն: Իմ ընկալմամբ, հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը: Սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել, բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ երկաթգծերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը: