Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է խորհրդարանում կառավարության ծրագրի տապալումը

Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է խորհրդարանում կառավարության ծրագրի տապալումը
16.11.2019 | 16:11

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանում կառավարության ծրագրի տապալումը՝ համամասնական ընտրակարգի անցնելու մասին, «անհաղթահարելի դժվարություն կամ ժողովրդավարության ավարտ չէ»: «Մեր հասարակությունն արդեն հոգնել է անդադար ճգնաժամերից և սկանդալներից: Նրան պետք է տեսնել նախաձեռնություններ, ոչ թե վիրավորական ճիչեր: Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մենք պետք է ապահովենք ժողովրդի ազատ կամքն ու ընտրությունը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Ըստ նրա՝ ժողովրդավարական երկրներում տարբեր ընտրական համակարգեր գոյություն ունեն. համամասնական, մեծամասնական և խառը, ոչ մեկն ավելի ժողովրդավարական չէ, քան մյուս երկուսը:

«Տվյալ դեպքում մենք ունենք հետևյալը. կախված քաղաքական իրավիճակից, իրենց հավակնություններից կամ նախընտրական հաշվարկներից՝ նախընտրում են ընտրական համակարգերից որևէ մեկը: Հասարակությունն ավելի քիչ է ներգրավված այս համակարգերի ընդունման ընթացակարգերում, այդ պատճառով ավելի քիչ է տեղեկացված: Հասարակությունն ավելի շահագրգռված է տեսնել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ սա անհաղթահարելի դժվարություն է կամ ժողովրդավարության ավարտ: Մեր ժողովրդավարությունը շատ դժվարություններ է տեսել, և մենք հաղթահարել ենք»,- ասել է նա:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ