Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իրանում բողոքի ցույցեր են բենզինի կտրուկ թանկացման դեմ

Իրանում բողոքի ցույցեր են բենզինի կտրուկ թանկացման դեմ
16.11.2019 | 21:31

Իրանում երկրորդ օրն է բողոքի ցույցեր են բենզինի թանկացման դեմ: Սիրջանի նահանգում անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Սիրջանի նահանգապետն ասել է, թե միջադեպի հանգամանքները պարզ չեն, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության ուժերը երեկ կանգնեցրել են նավթաբազան հրկիզելու փորձ անող ցուցարարներին:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ