Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ադրբեջանի ընդդիմությունը Արևմուտքին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել

Ադրբեջանի ընդդիմությունը Արևմուտքին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել
16.11.2019 | 21:31

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է հասցեական պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի պաշտոնյաների հանդեպ, որ խախտում են մարդու իրավունքները, թույլատրում և իրականացնում խոշտանգումներ:


Միջազգային հանրությանը նաև կոչ է արվել ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ Բաքվին ստիպելու հետաքննել բռնությունների ու խոշտանգումների դեպքերը: «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է նաև Ադրբեջանի ժողովրդին` կոչ անելով հրապարակայնորեն բողոքել զանգվածային բռնությունների և ոստիկանների կողմից իրականացվող խոշտանգումների դեմ:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ