Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկնում»

ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկնում»
17.11.2019 | 16:35

««Ժողովուրդը» պարզել է, որ 17- հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «տունն էլ հաճախ կռիվ է ընկնում»: Խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ թեժանում են, մի հատվածը մեղադրում է մյուսին, թե շատ են պաշտպանում իշխանությանը` քննադատական խոսքով չպահելով ընդդիմադիր կեցվածքը: Այդ կարծիքին են Մանե Թանդիլյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Գևորգ Գորգիսյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, Անի Սամսոնյանը:


Այս ֆրակցիայից հատուկենտ պատգամավորներ են ելույթներ ունենում ԱԺ ամբիոնից, դիրքորոշում արտահայտում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` խմբակցությունում մշտական վեճի թեման գործուղումներն են, դժգոհում են, թե միշտ նույն պատգամավորներն են մեկնում, և այդ արտոնությունն առավելապես Անի Սամսոնյանն ունի: Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը խմբակցությունում տարակարծությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նման բան չի կարող լինել. գիտեք ոնց, մենք բոլորս կարծիքներ ունենք, իրար կարանք ներկայացնենք, բայց, որպես էդպիսին, չկա: Բայց որ ասենք` մենք վատ ընդդիմադիր ենք, չենք կարա նման բան հայտարարենք»:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ